ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ. ԵԹԵ ԲԱՑՎԻ ՀՈՐԱԴԻԶ-ՄԵՂՐԻ-ՕՐԴՈՒԲԱԴ-ԵՐԱՍԽ ԵՐԿԱԹԳԻԾԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՀԱՅՏՆՎԻ ՇԱՏ ՇԱՀԵԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ

Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը նշում է, որ Հայաստանը թույլ է, իսկ Ադրբեջանը՝ ուժեղ։
Այս մասին նա ասել է «168 ժամ»-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը։
«Հայաստանը պարտություն կրեց իր դիլետանտ կառավարիչների շնորհիվ, ինչը մեզ հասցրեց այս վիճակին։ Հիմա պետք է հաշվի առնել այս իրողությունը, և իհարկե, բանակցությունների ժամանակ ավելի շատ տեղ է տրվում ուժեղին՝ թույլի հաշվին։ Այո, մենք թույլ ենք, Ադրբեջանը՝ ուժեղ:
Այս առումով պետք է նշել, որ եթե բացվեն ճանապարհները, Մեղրի-Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ (Արազդեյեն-խմբ.) երկաթգիծը, կարծում եմ, որ Հայաստանը կհայտնվի շատ շահեկան վիճակում։ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր և մասնակցի ցանկացած նոր ենթակառուցվածքային նախագծի»,- ասել է Հայկ Նահապետյանը։


Читайте также

Оставить комментарий