ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐևՈՐ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը կարևոր է այս երկարամյա հակամարտության կարգավորման համար, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը՝ X-իր էջում՝ տեղեկացնելով, որ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի պաշտոնյաների հետ։
Ըստ դեսպանության՝ Բոնոն Բաքվում քննարկել է ԱՄՆ աջակցությունը կողմերին՝ Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։
Բաքվում Բոնոն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և մեր երկրի կողմից Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայերի վերաինտեգրման ուղղությամբ կատարվող աշխատանքի շուրջ», - ասվում էր Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։