ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԲԱՔՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՎԵԼ

«Հաղորդում են, որ հիմնական խնդիրները մոտ են ավարտին։ Մեր կողմից ավելի վաղ տեղորոշված ռազմական թիրախներն արդեն վնասազերծված են։ Հաջորդիվ, ինչպես նախատեսվել է, գործողությունները կշարունակվեն նպատակային՝ ավելի սահմանափակ ծավալով», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հաջիևը «X»-ում արած գրառմամբ Ղարաբաղի իշխանություններից պահանջել է ինքնալուծարվել և զինաթափվել։
«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում հայկական ծագումով քաղաքացիական անձանց իրավունքները և անվտանգությունը ապահովվելու են Ադրբեջանի Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով։ Լուծարվե՛ք և զինաթափվե՛ք»,- գրել է ադրբեջանցի պաշտոնյան: