ԲԱՔՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՉԵՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՎՈՒՄ

Հակաահաբեկչական գործողոթյունների մեկնարկից ժամեր անց Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ի պատասխան հայկական կողմի, սադրանքների, գերճշգրիտ սպառազինության կիրառմամբ ադրբեջանական բանակը թիրախավորում է անորինական հայկական զինված խմբավորումների դիրքերը, դրանց կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։