ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՆ

Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանում Արգենտինայի դեսպան Մարիանխելես Բելուշին կանչվել է ԱԳՆ։
Հանդիպման ընթացքում դեսպանին բողոքի նոտա է հանձնվել այն կապակցությամբ, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը կանխակալ կարծիքներ է հայտնել Ադրբեջանի դեմ սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ։
«Նշվել է, որ նման կեղծ մեղադրանքները, որոնք հիմնված են Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող զրպարտչական արշավի վրա, խեղաթյուրում են տարածաշրջանի իրողությունները և ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, ափսոսանք են առաջացնում:
Ընդգծվել է, որ հայկական կողմը մերժել է հայ բնակիչների կարիքները հոգալու համար այլընտրանքային ճանապարհներ, այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկները, ինչպես նաև հրաժարվել է ընդունել ուղարկված սնունդը։ Սա վկայում է այն մասին, որ իրավիճակը կրում է քաղաքական, այլ ոչ թե մարդասիրական բնույթ, ինչպես պնդում է Հայաստանը։
Արգենտինական կողմին կոչ է արվել ձեռնպահ մնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություններից»,- հայտնել են ԱԳՆ-ից։


Читайте также

Оставить комментарий