ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՈՒԶՈՒՄ ԵՄ ՆՇԵԼ ՄԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԻՏՈՒՄ՝ ՈՐՊԵՍ ԿԱՆՈՆ, ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ 30-60 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ Է ԹՈՂՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խաղաղության համաձայնագրի բանակցությունները գործընթաց են, և այն բաղկացած է տարբեր փուլերից։ Այս մասին Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լաբիբի հետ ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Ուզում եմ նշել մի հետաքրքիր միտում՝ որպես կանոն, հայկական կողմը 30-60 օրվա ընթացքում անպատասխան է թողնում Ադրբեջանի կողմից ուղարկված մեկնաբանությունները»,- նշել է Բայրամովը։
Ըստ նրա՝ այս ընթացքում ադրբեջանական կողմը դա ընկալում է որպես գործընթացի անբաժանելի մաս․ «Որովհետև արդյունքն ավելի կարևոր է մեզ համար։ Սակայն իրենց մեկնաբանությունն ուղարկելուց մի քանի օր անց հայկական կողմը մամուլում հայտարարում է. «Մենք մեր մեկնաբանությունները ուղարկել ենք Ադրբեջանին։ Այսօր հայկական կողմը և Հայաստանի վարչապետը նոր ռեկորդ են սահմանել», ասել է Բայրամովը։
«Մեզ իրենց մեկնաբանությունները ուղարկելուց ընդամենը 40 րոպե անց նրանք մամուլի հայտարարություն են տարածել։ Ըստ իս՝ այս ամենը հստակ ցույց է տալիս, թե կողմերից որն է շահագրգռված գործընթացի հանգուցալուծմամբ, և որն է բառիս բուն իմաստով հակված քաղաքական հայտարարությունների»,- հավելել է նախարարը։