ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ

Ադրբեջանն իր դիտարկումներն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ կապված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի) գործով Հայաստանի նախնական առարկությունների դեմ:
Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
«Հայաստանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումն» ուղղակիորեն պատկանում է Արդարադատության միջազգային դատարանի իրավասությանը»,- նշել է նա հրապարակման մեջ։


Читайте также

Оставить комментарий