ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՎՃՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ

Հայտնի է դարձել Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի միջնորդության հիման վրա դատավճռի կայացման օրը:
Ըստ «Irevanaz.com»-ի՝ որոշումը կհրապարակվի փետրվարի 22-ին Հաագայի Խաղաղության պալատում կայանալիք նիստում: Նիստը նախագահելու է դատավոր Ջոան Դոնոհյուն:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ավարտվել են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման գործով Ադրբեջանի կողմից Միջազգային դատարան ներկայացված միջնորդության վերաբերյալ հանրային լսումները։


Читайте также

Оставить комментарий