ԱՐԱԶ ԱԶԻՄՈՎ․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»

«Եթե հայկական կողմը իրոք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չպետք է առարկի Աղդամ-Խանքենդի ճանապարհով բեռների տեղափոխմանը և չպետք է խոչընդոտի վերաինտեգրման գործընթացին», - Բաքվում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։
«Այս առումով շատ կարևոր է միջազգային հանրության պատասխանատվությունը։ Հայկական կողմի շահարկումներին տրվելուց և հայտարարություններով հանդես գալուց առաջ պետք է մտածել, թե ինչ նպատակի են ծառայում դրանք։ Հարկավոր է նաև բացառել այն քայլերը, որոնք հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Դրանց թվում է նաև սխալ տերմինաբանության օգտագործումը», - հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։


Читайте также

Оставить комментарий