ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՄԱԿՐՈՆԻՆ

Ադրբեջանի մամուլի խորհուրդը բաց նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Նամակում ասվում է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հուլիսի 11-13-ը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, նրան ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն:
Հուլիսի 13-ին Ժերար Լարշեն Twitter-ում գրել է, որ հուլիսի 11-ին Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ պահանջել է անհապաղ բացել Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը, ինչպես նաև Ֆրանսիայից պահանջել արագացնել Հայաստանին պաշտպանական սպառազինության տրամադրումը՝ իբր Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով։
«Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ղեկավարի նման դիրքորոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ, ինչպես նաև լրատվամիջոցների շրջանում: Լուրջ դժգոհություն առաջացնող պահերից է նաև Լարշեի հրապարակման տարածումն ու հավանումը ֆրանսիական առանձին լրատվամիջոցներում»։


Читайте также

Оставить комментарий