ԻՆՏԵՆՍԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՏԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ այս ընթացքում մի քանի հանդիպում է եղել պետությունների ղեկավարների մակարդակով։
«Միևնույն ժամանակ ինտենսիվ շփումներ են եղել արտգործնախարարների մակարդակով։ Բանակցություններ են ընթանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունն իր հաղթանակն իրավական և դիվանագիտական մակարդակով ամրագրել և համաշխարհային հանրության կողմից այն ընդունելն է։


Читайте также

Оставить комментарий