ԶԱԽԱՐՈՎԱ. ՖՐԱՆՍԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԴՐԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հուլիսի 6-ի ճեպազրույցում խստորեն քննադատել է Ֆրանսիայի դերը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում:
Նրա խոսքով, Փարիզի ջանքերով է կազմալուծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն, ինչին, մասնավորապես, նպաստել է անցյալ տարի Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած հակաադրբեջանական հայտարարությունը:
«Ֆրանսիան կասկածելի մանդատով օժտված քաղաքացիական դիտորդական խումբ է գործուղել տարածաշրջան՝ անտեսելով Ադրբեջանի տեսակետը: Դա այդ կոնֆլիկտի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշման օրինակն է: Դրանք ցուցադրական քայլեր են, որոնց նպատակն է ոչ թե օգնել կողմերին, այլ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և սեփական նպատակներին հասնել»,- ասել է Զախարովան:
Նրա փոխանցմամբ, Ռուսաստանում ոչ ոք վաղուց պատրանքներ չունի առ այն, որ Ֆրանսիան կարող է դրական ներդրում ունենալ ղարաբաղյան կարգավորման գործում: