ԹԱՀԻՐ ՄԻՐՔԻՇԻԼԻ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՄԻՋԱՄՏԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ

Հայաստանը չպետք է միջամտի Ադրբեջանի ներքին գործերին.
Այս մասին հայտարարել է՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) ադրբեջանական պատվիրակության անդամ Թահիր Միրքիշիլին։
Նա պատմել է՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնման և վերակառուցման լայնածավալ նախագծերի մասին, որոնք թույլ են տալիս հազարավոր ադրբեջանցի նախկին հարկադիր վերաբնակների աստիճանաբար վերադառնալ իրենց տներ։
Խորհրդարանականն ընդգծել է, որ հետկոնֆլիկտային վերականգնումը, վերակառուցումն ու վերաինտեգրումը Ադրբեջանի համար հանդիսանում են գլխավոր առաջնահերթություններ։
«Սա ներառում է նաև հակամարտությունից տուժած ադրբեջանական տարածքներում ապրող էթնիկ հայերի՝ որպես իրավահավասար քաղաքացիների վերաինտեգրումը: Սա բացառապես ներքին գործընթաց է, որը պետք է կարգավորվի Ադրբեջանի Սահմանադրությամբ և համապատասխան միջազգային փաստաթղթերով, որոնց մենք աջակցում ենք։ Ադրբեջանը հաստատակամ է առաջընթաց գրանցել էթնիկ հայերին վերաինտեգրելու ջանքերում և այդ նպատակով ուղիղ երկխոսություն է վարում»,- ասել է Միրքիշիլին:


Читайте также

Оставить комментарий