«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԸՆԿՃՎԱԾ Է ԵՂԵԼ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հարությունյանի եւ Ղարաբաղի այսպես կոչված «պատգամավորների» փակ հանդիպումից: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ անվտանգային հարցեր:
Արայիկ Հարությունյանը բավականին ընկճված է եղել, անորոշ ու ոչ հուսադրող հայտարարություններ է արել անջճոտաղականների հետագա ճակատագրի, ճանապարհների շրջափակման մասով:
Արայիկ Հարությունյանը մասնավորապես ասել է, որ իրենց ձեռքում ոչինչ չկա, պետք է պայքարեն, իրենց ձայնը բարձրացնեն, բայց խնդրի լուծման բանալին իրենց ձեռքում չէ: «Պատգամավորները» Հարությունյանից հետաքրքրվել են՝ տեղյակ է արդյոք՝ ինչ են բանակցում Հայաստանի իշխանությունները, կապի մեջ է արդյոք նրանց հետ։ Հարությունյանը թեեւ ոչ ուղիղ, բայց հասկացրել է, որ իրեն էլ տեղյակ չեն պահում բանակցությունների մասին:
«Պատգամավորները» Հարությունյանի խոսքից հասկացել են, որ նա էլ այլեւս ոչ մի հույս չի կապում Հայաստանի իշխանությունների հետ, Ղարաբաղի ապագան անորոշ է, պետք է հույսները միայն իրենց վրա դնեն: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ նրանք նույնպես ցանկանում են՝ շուտ լուծվի խնդիրը, բայց, մյուս կողմից, չեն կարող ուղիղ առճակատման մեջ մտնել ադրբեջանցիների հետ. նրանց առաքելությունը խաղաղության պահպանումն է», - գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:


Читайте также

Оставить комментарий