ԷՆԹՈՆԻ ԲԼԻՆՔԵՆ․ ՇԱՏ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ ԱՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԱՄԵՆԱԲԱՐԴ ՀԱՐՑԵՐԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԼՈՒԾԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՆ

Շատ աշխատանք կա անելու Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական համաձայնության հասնելու համար: Այս մասին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ ամփոփիչ լիագումար հանդիպման ավարտին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա նշեց, որ Բաքվի և Երևանի միջև ամենաբարդ հարցերը նախատեսվում է լուծել բանակցությունների ավարտին։
Ըստ նրա՝ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։
Էնթոնի Բլինքենը կարևորել է բանակցությունների թափը չկորցնելը, որին կողմերը հասել են հանդիպումների ընթացքում՝ «ձեռք բերելու հետագա համաձայնություններ տարբեր կետերի շուրջ՝ նպատակ ունենալով հասնել վերջնական և ընդհանուր համաձայնագրի առաջիկա շաբաթներին կամ ամիսներին»։
«Ակնկալվում է, որ ընդհանուր ու վերջնական համաձայնություն ձեռք կբերվի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- հավելեց ԱՄՆ պետքարտուղարը։
«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու կարևոր և քրտնաջան աշխատանքի համար, ինչպես նաև մի շարք այլ կարևոր խնդիրների լուծման համար, որոնք կարող են նպաստել երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ Ես շնորհակալ եմ ժամանակի համար, որ դուք բոլորդ անց եք կացրել այստեղ: Սա մեր անցկացրած երկրորդ փուլն է»,- ասաց Էնթոնի Բլինքենը:


Читайте также

Оставить комментарий