ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ ՆԱԽՉԸՎԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։
Գոհունակությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համակարգման հարցում: Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել՝ Արազդեյեն-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու երկայնքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ։
Բանակցությունների արդյունքների մասին կզեկուցվի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։