ԱՄՆ-Ը ԲԱՔՎԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՄԵՆԱՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացրել է իր առաջարկները՝ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքի շրջանակում ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ։
Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ ասել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին տեղակալ Դերեկ Հոգանը։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև բանակցային գործընթացում «կա առաջընթաց»։
«Մայիսի սկզբին պետքարտուղարը հյուրընկալել էր երկու երկրների արտաքին գործերի նախարարներին՝ աշխատելու որոշ ամենավիճելի հարցերի շուրջ, որոնցից են, օրինակ՝ սահմանի երկայնքով զորքերի հեռացումը, վեճերի լուծման մեխանիզմն այն դաշնագրում, որի շուրջ փորձում ենք համաձայնության հասնել», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան:


Читайте также

Оставить комментарий