ՀՀ-Ի ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԱԹՍ-ՆԵՐ ԵՆ ԿԻՐԱՌԵԼ ՔԵԼԲԱՋԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Մայիսի 18-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Հայաստանի Զինված ուժերը մարտական անօդաչու թռչող սարքեր են կիրառել Քելբաջարի շրջանի Ելլիջա բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի մի քանի դիրքերի վրա։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Տարածքի զննության ընթացքում հայտնաբերվել են ինքնաշեն արկերի մնացորդներ, որոնք նետվել են հայերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել, ձեռնարկվում են պատասխան գործողություններ։
Հայտարարում ենք, որ տարածաշրջանում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։



Читайте также

Оставить комментарий