ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԵՆՑՈՎԸ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱՆԴՐԵՅ ՎՈԼԿՈՎԻՆ

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը դարձել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարը:
ՌԴ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Լենցովն այս պաշտոնում կփոխարինի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ նա պաշտոնում մնաց մոտ 1 տարի և 3 ամիս։
Լենցովը մինչև 2020 թվականը եղել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմներին, Սիրիայում ռուսական ռազմական գործողությանը։


Читайте также

Оставить комментарий