ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ՈՐԵՎԷ ՄԵԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՄՑՆԵԼ ՄԵԶ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հակադարձել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում Սպիտակ տան ղեկավարը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էր անվանել։
«Քաղաքական շարլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ», - Twitter-ում գրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ պնդելով որ՝ քաղաքական դրդապատճառներով արված հայտարարությունները չեն կարող փոխել իրականությունը»։
«Այն մարդիկ, որոնք պնդում են իրենց սխալները, պատմության մեջ որպես երեսպաշտներ կմնան։ Որևէ մեկն իրավունք չունի մեր իսկ պատմությանը վերաբերող դասախոսություններ հրամցնել մեզ», - գրել է Չավուշօղլուն։


Читайте также

Оставить комментарий