ԼՈՐԴ ԱՀՄԱԴ. ԼՈՆԴՈՆԸ ՂԱՐԱԲԱՂԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկումներ են անցկացվել Խոջալուի ցեղասպանության շուրջ:
Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում Լորդ Ֆլայթի՝ կառավարությանն ուղղված բանավոր հարցմամբ կարճ բանավեճ է տեղի ունեցել նվիրված Խոջալուի ողբերգությանը։
Բանավեճի ընթացքում կառավարության անունից հարցերին պատասխանել է փոխարտգործնախարար լորդ Ահմադը։
Նա խոսել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա գործընթացների մասին։ Նա ընդգծել է երկու երկրների միջև երկխոսության կարևորությունը տարածաշրջանի ապագայի առումով։ Լորդ Ահմադը նշել է, որ բրիտանական կառավարությունն աջակցում է միջազգային միջնորդական ջանքերին՝ ասելով, որ այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են ԵՄ-ն, ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ը, կարող են դեր խաղալ խնդիրների լուծման և երկու երկրների միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում:


Читайте также

Оставить комментарий