ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍԱԾ ԹՈՒՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան շնորհավորական նամակ են հղել Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած թուրք մարզիկ Ջանսու Բեքթաշին և արծաթե մեդալակիր Գամզա Ալթունին։
«Այն փաստը, որ դուք մեծ վարպետություն, համառություն և կամք դրսևորեցիք համաշխարհային մասշտաբով թուրքական դրոշը բարձրացնելու և օրհներգը հնչեցնելու համար, ուրախացրել է ողջ ադրբեջանական ժողովրդին։
Հատկապես շնորհակալություն ենք հայտնում ձեր հաղթանակները Ադրբեջանին նվիրելու համար։ Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ այնտեղ, որտեղ չկա Ադրբեջանը, Թուրքիան միշտ ներկայացնում է մեզ և աջակցում մեր արդար գործին։ Սա ադրբեջանա-թուրքական անխորտակելի եղբայրության հերթական դրսևորումն է։ Մենք հպարտանում ենք ձեզնով և մաղթում նորանոր հաղթանակներ ապագայում»,- ասված է շնորհավորական նամակում։