ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ. ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ ՏԵՍԵԼ ԵՆՔ ԱՄԲՈՂՋ 44-ՕՐՅԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Դա արդյունք է նրա, որ մեր պահեստազորը ոչ միայն մարտունակ վիճակում  չենք ունեցել, այլ ընդհանրապես չենք ունեցել։
Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․
«Երբ որ ռազմական դրություն հաստատելուց հետո սկսեցին ծանուցագրեր ուղարկել ում պատահի, մեր զինկոմիսարիատներում հաշվառումներն էլ այն մակարդակի չեն եղել, որ թիրախային զորակոչեինք մասնագետների։
Դա բերել է նրան, որ եղել են և դասալքություններ, և կորուստներ։ Դասալիքների քանակը, 11 հազար է, թե 12 հազար, արձանագրված են քննչական մարմիններում։ Դավաճանության քանակական ցուցանիշները պարբերաբար հնչեցրել է ԱԱԾ-ն։ 44-օրյայի ժամանակ եղել է անտարբերություն բոլոր դրսևորումներով»,-նշել է Քոչարյանը։


Читайте также

Оставить комментарий