ԷՄԱՆՅՈՒԵԼ ՄԱԿՐՈՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Ելիսեյան պալատը:
Հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի նախագահն իր լուրջ մտահոգություններն է փոխանցել Հարավային Կովկասում նոր լարվածության կապակցությամբ:
Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ Ալիևը հայտնել է Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժն ապահովելու իր մտադրության մասին:
Անդրադառնալով տարածաշրջանում օգտակար հանածոների ապօրինի շահագործման վերաբերյալ Ադրբեջանի մտահոգություններին, երկու նախագահները նշել են գործող չափանիշներին հետևելու կարևորությունը։
Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները, ըստ Ելիսեյան պալատի, նաև պայմանավորվել են «շահագրգիռ դերակատարների հետ համատեղ շարունակել բանակցությունները տարածաշրջանում կայուն քաղաքական լուծում գտնելու համար, և առաջիկա շաբաթներին կրկին կզրուցեն միմյանց հետ»:
Նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում Լաչինի միջանցքի իրավիճակի առնչությամբ հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոքում են հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ: Նա նաև ասել է, որ Հայաստանը դեռևս զբաղեցնում է Ադրբեջանին պատկանող 8 գյուղ:
Իլհամ Ալիևը կարևորել է տարածաշրջանային խնդիրների առնչությամբ հավասարակշիռ ու անաչառ դիրքորոշումը և ուշադրություն հրավիրել Ֆրանկոֆոնիայի ու այլ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի դեմ ցավալի գործողությունների վրա: