ՇԱՌԼ ՄԻՇԵԼԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան գրառմամբ ողջունել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի սահմանի երկայնքով:
Շարլ Միշելը նշել է, որ այն կօգնի «ձևավորել վստահություն և թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում»:
Քաղաքացիական դիտորդների տեղակայման համաձայնությունը ձեռք էր բերվել ամսվա սկզբին Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Եվրամիության արտգործնախարարներն էլ Լյուքսեմբուրգում կայացած նիստում հաստատեցին Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը:


Читайте также

Оставить комментарий