ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԵՎՍ ՎԵՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԴԻ

Սեպտեմբերի 23-ին ադրբեջանական կողմը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանին է հանձնել ևս 6 զինծառայողի դի։
Այս մասին  հայտնել են՝ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովից։
«Դիակները զննվել են զինվորական դատախազության մասնակցությամբ, որոնց վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տեղում դիերի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։


Читайте также

Оставить комментарий