ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է ԿԱՍՊԻՑ ԾՈՎՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՎ ԾՈՎԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ

Այս մասին ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
«Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուգո Գևարան հանդիպել է դոկտոր Ժակլին Քելոնի հետ, ով այցելել է Ադրբեջան։ Ջ. Քելոնը Միջազգային անվտանգության և միջուկային զենքի չտարածման պետական դեպարտամենտի Արտահանման վերահսկման և համագործակցության գրասենյակի, ինչպես նաև Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի ղեկավարն է:
ԱՄՆ-ն Ադրբեջանի գործընկերն է Կասպից ծովում սահմանային և ծովային անվտանգության հարցերում։ Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանի կարողությանը` կանխելու զանգվածային ոչնչացման զենքի տարածումը և թմրանյութերի մաքսանենգությունը»,- ասված է հայտարարության մեջ: