THE NATIONAL INTEREST. ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԷՍԿԱԼԱՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՌԻՍԿԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է

Միակ բանը, որը կթուլացնի տարածաշրջանային լարվածությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումն է:
Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան The National Interest պարբերականում հրապարակված «Սահմանային էսկալացիան Հայաստանի համար ռիսկային ռազմավարություն է» հոդվածի հեղինակները:
Պարբերականը նշում է, որ չնայած եռակողմ համաձայնագրի ստորագրմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը դեռ պահպանվում է և այժմ հասել է գագաթնակետին:
«Ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր բռնությունների ամենալուրջ սրման ժամանակ, որը տեղի ունեցավ վերջին շաբաթների ընթացքում, սահմանային կրակը բազմաթիվ զոհերի հանգեցրեց, իսկ մահվան ելքով բախումները սպառնում են այն շրջաններին, որոնք նախկինում պատերազմական գոտի չէին: Դա ոչ մի լավ բան չի խոստանում», - ասվում է հոդվածում:
Նշվում է, որ անցյալ տարի Հայաստանի կողմից հրահրված նմանատիպ բախումները հանգեցրին պատերազմի:


Читайте также

Оставить комментарий