ԱՐԵՒՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԸ ՊԱՀԱՆՋ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Արևմտյան Ադրբեջանի համայնքը ուղերձ է հրապարակել։
Ուղերձում ասվում է.
«1989 թվականին, որպես «Ադրբեջանի փախստականների ընկերություն» հիմնադրված և 2022 թվականին «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անվանում ստացած մեր կազմակերպությունը ներկա ժամանակ զբաղվում է ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ, որոնք վտարվել են դարերով իրենց պատմական հայրենիքը հանդիսացող և այսօր Հայաստան կոչվող տարածքից։
Ժամանակակից Հայաստանի տարածքից ադրբեջանցիների արտաքսումը՝ իր քաղաքական, իրավական և մարդասիրական մասշտաբներով պատմության մեջ հավասարը չունեցող անարդարություն է։
Ադրբեջանցիների նկատմամբ իրականացված էթնիկ զտումները, շատ դեպքերում, պետական մարմինների համակարգային գործունեության արդյունք է և իրականացվել են բռնությունների, զանգվածային ջարդերի ու մարդկության դեմ այլ հանցագործությունների, ինչպես նաև մարդու իրավունքների կոպիտ խախտումների ճանապարհով։ Այս գործընթացը հատկապես կատաղի և անողոք է եղել 1905-06, 1918-21, 1948-53 և 1988-91 թվականներին։ Այս գործողությունների հետևանքները, ինչպես նաև 1918-21 թվականներին «Հայաստանի Հանրապետություն», «Լեռնային Հայաստանի Հանրապետություն» կոչվող կազմավորումների, Խորհրդային Միության և մասնավորապես Զանգեզուրը և առավելապես ադրբեջանցիներով բնակեցված մյուս շատ այլ տարածքները Հայաստանին փոխանցած և Հայաստանից հարյուր հազարավոր ադրբեջանցիների արտաքսելու որոշումը ստորագրած՝ ԽՍՀՄ-ի տխրահռչակ առաջնորդ Իոսիֆ Ստալինի որոշումները, ինչպես նաև 1988-91թթ. Հայկական ԽՍՀ-ն դեռևս հիշեցնում են իրենց մասին։ 1991 թվականից անցկացված էթնիկ զտումների արդյունքում այս տարածքում բնակվում են բացառապես միայն հայեր։
Հայաստան կոչվող տարածքում ամենուր ոչնչացվել է ադրբեջանցիներին պատկանող պատմամշակութային ժառանգությունը, այդ թվում նաև մզկիթներն ու գերեզմանատները, փոխվել են աշխարհագրական անվանումները, ադրբեջանցիների նկատմամբ իրականացվել է համակարգային բնույթի ռասայական խտրականություն։ Ադրբեջանցիների դեմ էթնիկ զտումներին և այլ հանցագործություններին մասնակցած անձինք և նրանց գործողությունները Հայաստանում փառաբանվում են պետական մակարդակով։
Այս աննախադեպ անարդարությունը անպատժելիության զգացում է առաջացրել Հայաստանի իշխող շրջանակներում և նրանց դրդել է Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ տարածքային պահանջների, ուժի կիրառման, ռազմական օկուպացիայի, զանգվածային մասշտաբով լրացուցիչ էթնիկ զտումների և մարդկության դեմ այլ հանցագործությունների։
Հաղթանակը, որով 2020 թվականին ավարտվեց Հայաստանի ռազմական հարձակումների և օկուպացիայի դեմ Ադրբեջանի Հանրապետության ինքնապաշտպանական գործողությունը, կարևոր քայլ է դարձել արդարության վերականգնման ճանապարհին և ընդլայնել է երկու երկրների միջև խաղաղության հաստատման հնարավորությունները։ Մյուս կողմից, մեծ անարդարությունը կայանում է նրանում, որ ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիները չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, այդ երկրում շարունակվում է մոնոէթնիկ պետականության, էթնիկական զտումների և համակարգված ռասայական խտրականության քաղաքականությունը, որը լուրջ սպառնալիք է ստեղծում ամուր խաղաղության հաստատմանը։
Մեր կազմակերպությունը, որը վերջին տասնամյակների ընթացքում եղել է ներկայիս Հայաստանից վտարված ադրբեջանական համայնքի հեղինակավոր ներկայացուցիչը, լի է համայնքի խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ իր գործունեությունը ավելի ակտիվորեն շարունակելու վճռականությամբ։ Հիմնվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում, Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայում և այլ կարևոր միջազգային փաստաթղթերում ամրագրված վերադարձի իրավունքի վրա՝ համայնքը ձգտում է ներկայիս Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձին և այնտեղ վերադառնալուց հետո նրանց անհատական և հավաքական իրավունքների ապահովմանը։
Միջազգային հանրության կողմից մարդու իրավունքների աճող կարևորությունը և Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ հայրենի հողեր վերադառնալու ձգտումները համայնքին ոգեշնչում են այդ գործունեությունը ավելի ինտենսիվ անցկացնելուն։

Հաշվի առնելով այս ամենը, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը».

- Հայաստանի կառավարությունից պահանջում է միջազգային գործընթացի շրջանակներում պայմաններ ստեղծել իր տարածքը համարվող աշխարհագրական վայրերից վտարված ադրբեջանցիների իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար և ապահովել նրանց անհատական և հավաքական իրավունքները այնտեղ վերադառնալուց հետո

- շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը ապաստան տրամադրելու, ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների մասին հոգալու և նրանց խաղաղ զարգացման համար պայմաններ ստեղծելու համար, խնդրում է առաջիկայում ևս աջակցել արտաքսված ադրբեջանցիներին միջազգային գործընթացի շրջանակներում իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձին և այնտեղ վերադառնալուց հետո նրանց անհատական և հավաքական իրավունքների ապահովմանը

- խնդրում է Միվորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ երկրներին, ՄԱԿ-ին և այլ համապատասխան միջազգային կազմակերպություններին աջակցել՝ ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների՝ միջազգային գործընթացի շրջանակներում իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձին և այնտեղ վերադառնալուց հետո նրանց անհատական և կոլեկտիվ իրավունքների ապահովմանը»։



Читайте также

Оставить комментарий