ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

Միջազգային հանրության ակտիվ ներգրավվածությունը կենսական նշանակություն ունի անհայտ կորածների հետ կապված խնդրի լուծման գործում։
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ կցելով մարտի 2-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակը։
«Հաշվի առնելով անհայտ կորածների հետ կապված խնդրի լուծման կարևորությունը օրենքի գերակայության, արդարադատության, հետկոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման ու հաշտեցման առումով,  միջազգային հանրության ակտիվ ներգրավվածությունն այս գործում կենսական նշանակություն ունի»,- գրել է նախարարը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված ուղերձում ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտից հետո վաղուց ժամանակն է, որ Երևանը կատարի միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և գործնական քայլեր ձեռնարկի՝ «իր զինված ուժերի ռազմական ագրեսիայի մութ էջերի վրա լույս սփռելու ուղղությամբ»։


Читайте также

Оставить комментарий