ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԱՅ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ, ԷԴ ՀՈՂԵՐԸ ԽԻ՞ ԵՔ ԳՆԱՑԵԼ, ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴՐԵԼ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ, ՈՐ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾ ԱՆԵ՞Ք
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորի հարցը հունից հանեց վարչապետին։ Պատգամավորի՝ օրենսդիրի հետ առանց մատ թափ տալու խոսելու պահանջին էլ Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանքեց։
«Իսկ այն, որ դուք օրենսդիր եք, չի նշանակում եք, որ տակից-գլխից կարող եք ամեն ինչ խոսել, կներեք: Ես ձեզ պարզ հարց եմ տալիս, ասում եմ` ով որ ինձ ասի` ես հող եմ հանձնել, ես այդ մարդկանց հետ մատով եմ խոսալու ու մատով եմ խոսացել: Տո ձեր ղեկավարության ժամանակ ի՞նչ է եղել (նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին-խմբ.), եթե Սանասար էր, ինչի՞ եք գնացել, հանձնել, «Մադրիդյան սկզբունքներում» դուք եք գրել, դուք էիք պաշտպանության նախարարը: Ուրեմն, ձեր չափն իմացեք, հերիք եղավ, բոլ եղավ», - հայտարարեց վարչապետը:
Փաշինյանի այս հայտարարություններից հետո տեղից արձագանքելու համար նկատողություններ ստացան ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանը, հարց հնչեցրած Հռիփսիմե Ստամբուլյանը, ձայնի իրավունքից զրկվեցին հաջորդ հարցի համար հերթագրված Գեղամ Նազարյանը, Արամ Վարդևանյանը։
Իսկ վարչապետ Փաշինյանին այդքան զայրացրած հարցը Հայաստանում հացահատիկի հնարավոր պակասի մասին էր, որի պատճառներից մեկն էլ, ըստ հարցի հեղինակ Հռիփսիմե Ստամբուլյանի, «Գարաբաղի 75 տոկոսից ավելիի հանձնումն է»։
«Եվ քանի որ Դուք Գարաբաղի շուրջ 75 տոկոսը հանձնեցիք թշնամուն, նաև թշնամու դաշտում թողեցիք հացահատիկի պաշարները: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում», - հետաքրքրվեց նա:
Փաշինյանն իր պատասխանում շրջանցեց հացահատիկի խնդրին վերաբերող հատվածը ու կենտրոնացավ «հողեր հանձնել» արտահայտության վրա. «Ձեր ընդունած «Մադրիդյան սկզբունքներով» գրվել է` կետ առաջին. 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին: Հիմա ասեք` այ դավաճաններ, էդ հողերը խի՞ եք գնացել, հայրենիքը դրել սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անե՞ք: Ասեք պաշտոնապես: Եթե չհաստատեք պաշտոնապես, հաստատեք պաշտոնապես, որ Սանասար է և ոչ Գուբաթլի, ուրեմն պարոն Մինասյանի ասած հոդվածով հայրենիքի դավաճանության ձեր երկու լիդերների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի, և այն, ինչ որ դուք ուզում եք բեմադրել մեր նկատմամբ, պետք է ձեր նկատմամբ արվի: Հերիք է, գաք, այստեղ կոկորդիլոսի արցունքներ թափեք, հերիք է կոկորդիլոսի արցունքներ թափեք, կամ էլ հենա Սյունիքի մասին խոսողները, հենա տարան, գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին, 15 միլիարդ էլ վճարեցին պետական բյուջե: Այդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, այ թալանչիներ»: