ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՂԴԱՄԻ ԵՎ ՖԻԶՈՒԼԻԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՄՐԳԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի կառավարությունը մտադիր է Աղդամի և Ֆիզուլիի շրջանում զարգացնել մրգագործությունը։
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ վայրերում կլիման շատ հարմար է ինտենսիվ մրգագործության ուղղության համար։ Դա կմեծացնի մեր արտահանման պոտենցիալը», - ասել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Ֆիրդովսի Ֆիքրեզադեն։
Նրա խոսքերով՝ մասնավորապես, կստեղծվեն նռան, պոպոկի, ինչպես նաև կորիզավոր մրգերի այգիներ։ Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ այդ շրջաններում նաև բամբակագործության մեծ ներուժ կա։


Читайте также

Оставить комментарий