ԱԼԻ ԱՍԱԴՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԱԿԱՆԱԴԱՇՏԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ 25 ՏՈԿՈՍ Է

«Ցավոք, այն փաստը, որ Հայաստանը երկար ժամանակ հրաժարվում էր մեզ տրամադրել ականապատ դաշտերի քարտեզները, իսկ հետո տրամադրեց քարտեզներ, որոնց ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%, զգալիորեն դանդաղեցնում է վերականգնողական աշխատանքները Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
«Դրանով հանդերձ, պարոն նախագահի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ տնտեսական այս մարզերում շարունակվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը:
Առաջին հերթին կառուցվում են ճանապարհային, էներգետիկ և ջրամատակարարման ցանցեր, վերացվում են բնապահպանական տեռորի հետևանքները։
«Մեծ վերադարձի» իրականացման նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այդ տարածքներում քաղաքների և գյուղերի վերականգնման ու վերակառուցման, ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման նպատակով 2021 թվականի պետբյուջեից հատկացվել է 2,2 միլիարդ մանաթ, նույնքան էլ նախատեսված է հաջորդ տարվա բյուջեով»,- ասել է վարչապետը։


Читайте также

Оставить комментарий