WABASH PLAIN DEALER. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ԵՐԿՈՒ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ

Ամերիկյան Wabash Plain Dealer օրաթերթը հրապարակել է «Հայաստանը պատասխանատու է երկու լրագրողի մահվան համար» վերնագրով հոդված, որում խոսվում է ադրբեջանական տարածքների ականապատման և Քելբաջարում երկու ադրբեջանցի լրագրողների մահվան մասին:
Նշվում է, որ ուրբաթ, հունիսի 4-ին, Ադրբեջանի Քելբաջարի շրջանում ականի պայթյունի հետևանքով զոհվել են ադրբեջանցի երկու լրագրողներ Սիրաջ Աբըշովը և Մահերրամ Իբրահիմովը, ինչպես նաև շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչ Արիֆ Ալիևը:
«Նոյեմբերի 10-ին ստորագրված զինադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների համաձայն հայկական զորքերը դուրս բերվեցին այդ շրջանից: Սակայն, Հայաստանը համակարգված կերպով ոչնչացրեց քաղաքացիական ենթակառուցվածքները, հրկիզեցին տները, հատեցին ծառերը, քանդելով էլեկտրահաղորդման գծերը, սպանեցին անասուններին:
Հոդվածը հրապարակվել է ամերիկյան հասարակության իրազեկման հերթական արշավի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ-ի ադրբեջանցիների ցանցի կողմից:


Читайте также

Оставить комментарий