2018-ին զոհվել է 39 զինծառայող, որից 7-ը՝ հակառակորդի կրակոցից

2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության Հանրապետության զինված ուժերում  բուն Հայաստանում և Ղարաբաղում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով:
Tert.am-ը, հիմնվելով պաշտոնապես հաստատված տեղեկությունների վրա, հաշվարկ է կատարել, համաձայն որի՝ 2018-ին զինված ուժերում զոհվել է 39 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 18%-ը) զոհվել հակառակորդի արձակած կրակոցից, իսկ 32-ը (82%) ՀՀ-ի և Ղարաբաղի տարածքներում զոհվել են տարբեր պատճառներով:
Չնայած նշված գործերով նախաքննությունը շարունակվում է, այնուամենայնիվ, ըստ հարուցված քրեական գործերի՝ մյուս 32-ը զոհվել են տեխնիկական պատճառներով, դժբախտ պատահարներից, ինքնասպանությունից ու ծառայակցի կրակոցից, ձնահյուսից ու ավիավթարից:

Մհեր Զիրոյան - Ղարաբաղ, մահվան պատճառը՝ շմոլ

Պարգև Սարիբեկյան  - ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթար

Վաչե Չիլինգարյան - Ղարաբաղ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Հարություն Խաչատրյան - Արցախ, մահվան պատճառը՝ չպարզված հանգամանքներ

Հովսեփ Գրիգորյան - Ղարաբաղ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանք

Հայկ Քալանթարյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Հայկ Հակոբյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք

Ստեփան Ստեփանյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք

Գրիգոր Եղոյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Էդգար Երեմյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ ավտովթար

Արմեն Հարությունյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ ծառի տապալման հետևանք

Նարեկ Հարությունյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Ալեք Կարապետյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից արձակված կրակոց

Ռուսլան Մանուկյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ ականի պայթյուն

Արթուր Գասպարյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը

Լևոն Թորոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ծառայակցի կրակոց

Համլետ Գրիգորյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը

Մարտին Խաչատրյան-ՀՀ, մահվան պատճառը՝ չպարզված հանգամանքներ

Հմայակ Հակոբյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը

Սուրեն Այվազյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ ավտովթար

Վահագն Էլոյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Արմեն Աթանեսյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք

Ժորա Պետրոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանք

Արմեն Հովակիմյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ ջրահեղձ լինելու հետևանք

Վազգեն Խաչատրյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ ավտովթար

Հայկազ Մաթևոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Արցախ Հովսեփյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Աղասի Մկրտչյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հետևանք

Գևորգ Հարոյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը

Արիստակես Ազատյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ իրեն պատճառած հրազենային վիրավորում

Հայրապետ Նաիրյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ ավտովթար

Հրանտ Գասպարյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Էդգար Հունանյան- Ղարաբաղ, մահվան պատճառը՝ ավտովթար

Դավիթ Մելքոնյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթարԱ.Հ.–ՀՀ, մահվան պատճառը՝ ձնահյուսի տակ մնալը (անունը չի հրապարակվել)

Գոռ Սարգսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հրազենային վնասվածք

Արմեն Բաբայան-ՀՀ, 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ, մահվան պատճառը՝ ավիապատահար

Մովսես Մանուկյան-ՀՀ, 3-րդ կարգի օդաչու, մայոր, մահվան պատճառը՝ ավիապատահար

Հայկ Քարամյան- ՀՀ, մահվան պատճառը՝ ձնահյուսի տակ մնալը:



Читайте также

Оставить комментарий