Ղարաբաղոււմ ծառայող զինվորների ծնողները վարչապետին խնդրում են ժամկետից շուտ զորացրել իրենց որդիներին

irevanaz.com

44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ նախօրեին կառավարության առջև էին հավաքվել՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ։ Նրանք Նիկոլ Փաշինյանին խնդրում են Ղարաբաղոււմ ժամկետային զինծառայություն անցնող իրենց որդիներին զորացրել օրենքով սահմանված ժամկետից շուտ:
Ղարաբաղոււմ ժամկետային զինծառայություն անցնողների ծնողները պնդում են՝ պատերազմ անցած իրենց որդիներն առողջական լուրջ խնդիրներ ունեն և չեն կարող շարունակել ծառայությունը։ Արթուր Բադալյանի որդին ռազմական գործողություններից հետո կարճ ժամանակով արձակուրդ է եկել, բայց կան ժամկետային զինծառայողներ, որոնք զորակոչվելուց հետո տուն ընդհանրապես չեն եկել. «Օտպուսկ եկել են, հետ են գնացել, խնդիրներ են եղել: Հիմա մենք կուզենք մեր երեխեքի համար հարցեր լուծվեն: Եկել ենք էստեղ ծնողներով, որ հլը աշենք` վարչապետը մեզ ինչ պատասխան պիտի տա: Թող էտ 18-20 տարեկան երեխեքին ձրի չպահի, կռվեն, հենա փողով թող տանի, պոստերը պահել տա»:
Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունը տևում է 24 ամիս։ Իրենց որդիների համար, ըստ էության, արտոնություն պահանջող ծնողները պնդում են, թե պատերազմ անցած իրենց որդիների փոխարեն զինված ուժերում նրանց տեղերը կարող են լրացնել պայմանագրայինները. «Իրենց տեղը ծառայելու համար մենք ունենք պայմանագրային ծառայողներ, թող գնան, պահեն պոստերը: 18 տարեկան տղան պատերազմ է տեսել, էտ երեխան, որ եկավ վաղը Հայաստան, ի՞նչ ձևով է ապրելու, կարաք ասեք` նրա աչքերն ու հիշողությունը կորելո՞ւ են, էն էլ ինչ պատերազմ, բոլորը գիտեն»:
Պաշտպանության նախարարությունը չի պարզաբանում, թե արդյոք հնարավոր է ժամկետից շուտ զորացրել պատերազմի մասնակից զինծառայողներին։



Читайте также

Оставить комментарий