Իլհամ Ալիև. Սպասում ենք, թե երբ է Հայաստանի վարչապետը ազդարարելու Քելբաջարի, Լաչինի և Աղդամի մնացած մասի ազատման մասին

irevanaz.com

«Մեր դիրքորոշումը բազմիցս անգամ ներկայացվել է այս 40 օրերի ընթացքում: Ես միշտ ասել եմ, որ մեր նպատակն է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների և հարկադիր վերաբնակների վերադարձնել իրենց տներ, այն տարածքներ, որտեղ, նրանք ապրել են դարերի ընթացքում»:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական EFE տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Երկրի ղեկավարը նշել է, որ փոխզիջումների մասին խոսող Հայաստանը կոնկրետ ոչինչ չի առաջարկում:
«Նրանք խոսում են միայն ինքնորոշման իրավունքի մասին, բայց ինքնորոշումը փոխզիջում չէ: Նրանց դիրքորոշումը պետք է ավելի հստակ լինի: Դրա համար էլ մենք պահանջել ենք ներկայացնել օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույց», - ասել է Ադրբեջանի նախագահը:



Читайте также

Оставить комментарий