Ռինատ Կովբասյուկ. Աղետից ցնցված լիբանանահայերը չեն ցանկանա մնալ տնտեսապես թույլ և առավել ևս ապօրինի տարածքում

irevanaz.com

Լիբանանահայերի վերաբնակեցումը Ադրբեջանի օկուպացված հողերում:   Այս թեման վերջին շրջանում հայտնվել է օրակարգում:
«Ներկայումս  Լեռնային Ղարաբաղի անջատողականներն ու Հայաստանի իշխանությունները պարզապես PR-ով են զբաղվում՝ ձգտելով  հեղինակություն ձեռք բերել հայկական սփյուռքի և ընդհանրապես, ամբողջ հայության շրջանում:
Այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի քաղաքական ասոցիացիայի փորձագետ Ռինատ Կովբասյուկը:
Նրա խոսքով, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին այդպես էլ լուծում չի տրվել, և այն մարդիկ, ովքեր աջակցել են Փաշինյանին հեղափոխության ժամանակ, դժգոհ են նոր իշխանություններից: Որովհետև նրանք չեն ստացել ցանկալի արդյունք, չեն տեսնում արագ բարեփոխումներ»,- ասել Կովբասյուկը:
Առայժմ օկուպացված Ղարաբաղում վերաբնակեցվել է ընդհամենը 4 լիբանանահայ ընտանիք:  Փորձագետ վստահ չէ, որ կարճ ժամանակ անց նրանք հետ չեն վերադառնա իրենց հայրենիք: Նրա կարծիքով, նույնիսկ աղետից ցնցված լիբանանահայերը չեն ցանկանա մնալ տնտեսապես թույլ և առավել ևս ապօրինի տարածքում:
«Եկեք հիշենք Բաքվից  տեղափոխված հայերին: Նրանցից շատերը վերաբնակեցվեցին  Լեռնային Ղարաբաղում: Նրանք այնտեղ երկար չապրեցին: Մեծ մասը վատագույն դեպքում մեկնեց Հայաստան, իսկ լավագույն դեպքում՝ գաղթեց Ռուսաստանի Դաշնություն»,- նշել է Կովբասյուկը:



Читайте также

Оставить комментарий