Հիքմեթ Հաջիև. «Ծանր իրավիճակում հայտնված Հայաստանը ստիպված է եղել դիմել Քիմ Քարդաշյանին»
«Ծանր իրավիճակում հայտնված հայկական լոբբին և Հայաստանը ստիպված է եղել դիմել Քիմ Քարդաշյանին»:
Այս մասին այսօր ասուլիսում ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով, հենց որ Հայաստանը հայտնվում է ծանր իրավիճակում, նա սկսում է հրետակոծել քաղաքացիական օբյեկտները:
«Ինչպես Խոջալիում, կրկին թիրախ են դարձել Ադրբեջանի բնակավայրերը: Ադրբեջանական բանակը լռեցրել է Հայաստանի ԶՈՒ-ի կրակակետերը: Դժբախտաբար զոհվել է 76-ամյա խաղաղ բնակիչը: Ադրբեջանի Զինված ուժերի վճռական միջոցառումների արդյունքում կանխվել է քաղաքացիական բնակչության հրետակոծումը: Նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ անցկացվում է՝ քաղաքացիական բնակչությանը և պետական գույքին հասցված վնասի գնահատումը: Հայաստանի այս հարձակումը հակասում է միջազգային փաստաթղթերին և համաձայնագրերին: Հայաստանի կողմից կատարված այս գործողությունների համար պատասխանատվության հետ մեկտեղ, քրեական պատասխանատվություն է կրում նաև Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: