Ռազմական հզորության վարկանիշում Ադրբեջանը Հայաստանից առաջ է անցել 44 հորիզոնականով
Global Firepower-ի վարկանիշի համաձայն՝ Ադրբեջանը ուժեղացրել է իր պաշտպանունակությունը և ռազմական ուժի 2019-ի վարկանիշում բարձրացել 52-րդ հորիզոնական, տեղեկացնում է «Կովկասյան Լրատուին»:
Իսկ Հայաստանը նահանջել է 96-րդ հորիզոնական:
Global Firepower-ի գնահատմամբ՝ Ադրբեջանի ռազմական ուժերը կազմում են 367 հազար մարդ: Բանակում զբաղված է Ադրբեջանի բնակչության 3,7%-ը:
Հայաստանում զինծառայողների և զինապարտների թիվը 1,5 անգամ քիչ է՝ 245 հազար մարդ: Ընդ որում՝ բանակում զբաղված է Հայաստանի բնակչության 8,1%-ը, ինչը խոսում է այդ երկրի ռազմականացման մեծ աստիճանի մասին: