Սորոսի «երեխաները» Հայաստանում
Ստորև հրապարակվող նյութը վերլուծում է Ջորջ Սորոսի կողմից կերակրվող հայաստանան գրանտակերների գործունեությունը և ֆինանսավորումը։ Ուշադրություն ենք հրավիրում այն բանի վրա, որ նրանք բոլորը այս կամ այն չափով մասնակցել են Փաշինյան Նիկոլի «հեղափոխությանը», նրանք բոլորը այս կամ այն կերպ ներկայացված են խորհրդարանում և «ժողովրդական վարչապետի» կառավարությունում։
Ստորև ներկայացնում ենք այն կազմակերպությունները և գումարները, որոնք գրանտներ են ստացել 2017-2018թթ.։ Ստացված միջոցների ընդհանուր գումարը մոտ երեք միլիոն դոլար է։
- Transparency International հակակոռուպցիոն կենտրոն։ Կազմակերպության հռչակած նպատակն է՝ կոռուպցիայի մակարդակի իջեցում և Հայաստանում արդյունավետ կառավարման ապահովում՝ դեմոկրատիայի ամրապնդման ճանապարհով։ Գումարը՝ 231,4 հազար դոլար։
- Factor TV առցանց հեռուստատեսություն։ Հռչակած նպատակը՝ անկախ առցանց պլատֆորմի աշխատանքի աջակցություն ԶԼՄ-ների համար, որպեսզի աջակցեն կարծիքների արտահայտման ազատությանը, դիմակայեն ապատեղեկատվությանը և պոպուլիզմին, ինչպես նաև տարածեն դեմոկրատական արժեքներ, մարդու իրավունքներ և հիմնական ազատություններ, սոցիալական արդարության և օրենքի գերակայության գաղափարներ։ Գումարը՝ 186 հազար դոլար։
- «Իրազեկ քաղաքացիների միություն» (Union of Informed Citizens) հասարակական կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կարևոր հարցերի վերաբերյալ։ Միության խնդիրն է՝ կրճատել ապատեղեկատվության տարածումը և դրա ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման գործընթացի վրա։ Գումարը՝ 228 հազար դոլար։
- «Ասպարեզ» լրագրողական ակումբը (Asparez, Journalists' Club) Գյումրիում։ Ակումբի նկարագրության մեջ հայտարարված է, որ այն հիմնվել է մարդկանց կողմից, որոնք փորձ ունեն լրագրության և հեռուստա-տեսակոնտենտի արտադրության մեջ։ Հայտարարված նպատակներն են՝ լրագրողների իրավունքների և շահերի պաշտպանություն, խոսքի ազատության և կամարտահայտման ազատություն, ուսուցողական դասընթացների և քննարկումների անցկացում։ Գումարը՝ 120 հազար դոլար։
- Լրագրողների միջազգային հովանոցային ցանց журналистов (Umbrella, Journalists International Network) ոչ կառավարական կազմակերպություն։ Նախագծի շրջանակներում ստեղծվել է MediaLab կայքը, հրապարակում է ծաղրանկարներ, որոնք վերաբերում են ընթացիկ հանապազօրյա քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրներին Հայաստանում։ Գումարը՝ 157 հազար դոլար։
- Հանրային լրագրության ակումբ։ Ակումբի ծրագրերը, համաձայն հայտի, ուղղված են Հայաստանում մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանությանը, երկխոսություն, խաղաղություն և փոխըմբռնում տարածաշրջանում, ինչպես նաև կոչված են աջակցելու դեմոկրատական գործընթացներին և քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Ունի մամուլի ակումբ և քննարկումների «Մեդիա-կենտրոն» հարթակ։ Գումարը՝ 150 հազար դոլար։
- «Հավասար իրավունքների համար» ՀԿ։ Նպատակը՝ խթանել հանդուրժողականության, դեմոկրատիայի խորացման, իրավագիտակցության մակարդակի բարձրացման մթնոլորտի ստեղծումը՝ սեմինարների և հանրային քննարկումների անցկացման միջոցով։ Կազմակերպության ֆինանսավորման հարցում ակտիվորեն գործում է «Հոդված 3» հասարակական ակումբը։ Գումարը՝ 183 հազար դոլար։
- Հասարակական քաղաքականության ինստիտուտ (Institute of Public Policy)։ Հանդես է գալիս որպես անկախ think tanks («ուղեղի ֆաբրիկա»), որի նպատակն է թափանցիկ և հասարակության կողմից վերահսկելի քաղաքականության զարգացմանն աջակցելը։ Գումարը՝ 155 հազար դոլար։
- «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն (հրատարակում է Hetq ինտերնետ-թերթը)։ Անցկացնում է լրագրողական հետաքննություններ, որոնք երկրում աջակցում են հակակոռուպցիոն պայքարին։ Նպատակը՝ ապահովել հանրային վերահսկողություն պետական միջոցների կառավարման հանդեպ։ Գումարը՝ 210 հազար դոլար։
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։ Հայտարարված նպատակը՝ հասարակության ձևավորում, որը հարգում է «մարդկային արժանապատվություն», «դեմոկրատիա» և «խաղաղություն» հասկացությունները։ Գրասենյակը աջակցում է տարբեր նախաձեռնությունների խաղաղության և իրավունքի գերակայության ապահովման ոլորտներում։ Գումարը՝ 139,7 հազար դոլար։
- Հայաստանի Հելսինկյան կոմիտե։ Զբաղվում է վերահսկելով պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանության գծով միջազգային պարտականությունների կատարումը։ Կոմիտեի նպատակներից են նաև դեմոկրատիայի զարգացումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում։ Գումարը՝ 104,8 հազար դոլար։
- Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոն։ Ներկայանում է որպես վերլուծական կենտրոն։ Նպատակներից են դեմոկրատական արժեքների խթանումը, քաղաքացիական հասարակության և օրենքի գերակայության ամրապնդումը Հայաստանում, ազատ շուկայական տնտեսության զարգացումը, տարածաշրջանային ինտեգրացիան և տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորումը։ Գումարը՝ 58,5 հազար դոլար։
- «Բուն ՏՎ»։ Առաջին գիտական ինտերնետ հեռուստատեսությունն է։ Հայտարարված նպատակն է՝ նպաստել գիտության և արվեստի նվաճումներն օգտագործող հասարակության ձևավորմանը։ Գումարը՝ 109 հազար դոլար։
- «Մանդատ» հասարակական կազմակերպություն։ Կազմակերպությունն իրեն բնութագրում է որպես լրագրողների և փորձագետների թիմ, որը տարբեր նախաձեռնություններով փորձում է աջակցել խոսքի ազատությանը, Հայաստանում բազմակարծության ամրապնդմանը։ Կազմակերպությունն իրականացնում է Հայաստանի Ազգային ժողովի գործունեության մոնիթորինգի ծրագիր։ Գումարը՝ 143 հազար դոլար։
- «Khoran Ard» հասարակական կազմակերպություն։ Զբաղվում է երեխաների, ուսանողների և երիտասարդության համար ինտելեկտուալ խաղերի կազմակերպմամբ։ Գումարը՝ 40 հազար դոլար։
- «Արմավիրի զարգացման կենտրոն»։ Հասարակական կազմակերպություն, որի նպատակն է ՝ օգնել պետական, հասարակական և բիզնես հատվածի համագործակցության զարգացմանը։ Գումարը՝ 40 հազար դոլար։
- Մարտունիի կանանց համայնքային խորհուրդ։ Նպատակն է՝ առողջապահության և էկոլոգիայի ոլորտների զարգացումը, անմիջականորեն ներգրավելով համայնքի բնակիչներին առկա խնդիրների լուծման գործին։ Գումարը՝ 40 հազար դոլար։
- «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպություն։ Գտնվում է Գորիս քաղաքում, Հայաստանի հարավում։ Հայտարարված նպատակը՝ հանրային քաղաքականության բարելավում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման ճանապարհով։ Գումարը՝ 40 հազար դոլար։
- Տարածաշրջան» հետազոտական կենտրոնը հիմնադրվել է 2001թ. և մինչև 2008թ. նոյեմբեր գործել որպես Հայաստանի «Հետաքննող լրագրողների» ինքնուրույն ստորաբաժանում։ Ինչպես ցույց է տալիս կենտրոնի կայքը, այն զբաղվում է Հարավային Կովկասի երկրների համագործակցության, անվտանգության և ինտեգրման խնդիրներով։ Գումարը՝ մոտ 19,7 հազար դոլար։
- «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» (National Center of Public Policy Research)։ Նրա աշխատանքի նպատակն է՝ պետական քաղաքականության վերլուծության անցկացումը՝ պետական ծախսերի ստուգման շեշտադրմամբ՝ 99 հազար դոլար։
- «Հասարակական օրակարգ» ոչ կառավարական կազմակերպություն (Public Agenda). հրատարակում է «Անալիտիկոն» ամենամսյա ամսագիրը։ Նպատակն է՝ պրոֆեսիոնալիզմի, լրագրողական էթիկայի և նրանց իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացումը։ Հայ և միջազգային փորձագետների միջև կապերի զարգացումը։ Հակամարտության երեք կողմերի ԶԼՄ ներկայացուցիչների միջև վստահության ամրապնդումը՝ 37 հազար դոլար։
- «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ (Real World, Real People). ուղղված է օգնություն ցուցաբերելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով մարդկանց։ Կազմակերպությունը ձգտում է բարձրացնել մարդկանց, ՁԻԱՀ-ով հիվանդների կենսամակարդակը և ամրապնդել փոխգործակցությունը այդ հիվանդությամբ ապրող մարդկանց միջև։ Գումարը՝ 70 հազար դոլար։
- «Մարդու իրավունքների զարգացման կենտրոն» (Center for Rights Development) հասարակական կազմակերպություն։ Կազմակերպությունը զբաղվում է մարդու իրավունքների առաջմղմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին խնամք տրամադրելու, բուժելու և աջակցելու հարցերում։ Կայքի նպատակն է՝ օգտակար տեղեկատվություն տրամադրել պացիենտներին, իրավաբաններին և բժիշկներին մարդու իրավունքների մասին՝ բժշկական օգնություն ստանալիս։ Գումարը՝ 88,4 հազար դոլար։
- «Հասարակական հետազոտությունների առաջավոր խումբ» ոչ կառավարական կազմակերպություն (Advanced Public Research Group)։ Ներկայանում է որպես որակյալ մասնագետների միավորում սոցիոլոգիայի, քաղաքագիտության, իրավագիտության, էկոնոմիկայի և հոգեբանության ոլորտներում։ Կազմակերպությունը մասնագիտանում է Հայաստանում սոցիալական փոխհարաբերությունների և կյանքի տարբեր ոլորտներում հետազոտությունների անցկացմամբ։ Գումարը՝ 20 հազար դոլար։
- «Ճիշտ կողմ» (Right Side) ոչ կառավարական կազմակերպություն։ Նախագծի նպատակն է՝ Հայաստանում տրանսգենդերային անձանց իրավական պաշտպանության ապահովումը։ Այդ նպատակին հասնելու համար իրավաբանական աջակցության շուրջօրյա թեժ գիծ է պահում տրանսգենդերների համար, արձանագրում է տրանսգենդերների դեմ ատելության հողի վրա հանցագործությունների դեպքերը և տրամադրում իրավաբանական օգնություն զոհերին։ Կազմակերպության գործունեության ոլորտում ՝ տրանսսեքսուալների համար հասարակական կազմակերպության կառավարումը՝ 5 հազար դոլար։
- Կանանց ռեսուրս կենտրոն (Women's Resource Center). գործում է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում՝ վերարտադրության իրավունք, գենդերային իրավունքներ, պայքար սեռական բռնության դեմ՝ 55 հազար դոլար։
- Հայկական առաջադեմ երիտասարդություն ոչ կառավարական կազմակերպություն (Armenian Progressive Youth)։ Երիտասարդական կազմակերպություն է, որի նպատակն է՝ աջակցել երիտասարդության ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքին և քաղաքացիական հասարակության կառուցմանը, երիտասարդության պոտենցիալի խթանումը և անձնային ու պրոֆեսիոնալ աճի ապահովումը՝ ոչ ֆորմալ կրթության ու կամավորության ծրագրերի միջոցով, գումարը՝ 20 հազար դոլար։
- «Կանանց նկատմամբ բռնության կանխման կոալիցիա» (Coalition to Stop Violence Against Women)։ Նախագծի նպատակն է՝ պայքար կենցաղային բռնության և սպանությունների դեմ հասարակական ընկալման փոփոխության և պաշտպանության ավելի արդյունավետ մեխանիզմների քարոզչության, ընտանիքում բռնության զոհերի կանխման միջոցով՝ 23,6 հազար դոլար։
- «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ։ Կազմակերպությունը հայտարարում է, որ միավորում է փորձառու իրավաբանների, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով, և խառը ոլորտների մասնագետների։ Նպատակն է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենսդրության կատարելագործումն այս ոլորտում՝ 26,3 հազար դոլար։
- Իրավական փորձաքննության և զարգացման կենտրոն (Legal Analyses and Development Center)։ հատկացվել է երկու գրանտ։ Առաջինը՝ Հայաստանում արդար դատավարության ստանդարտների բարելավման համար՝ միջազգային ստանդարտներին առանձին ոլորտներում դատավարությունների համապատասխանության ուսումնասիրման ճանապարհով։ Երկրորդը՝ միջազգային ստանդարտների կիրառման մոնիթորինգ ըտանիքում բռնության մասին գործերի դիտարկման ժամանակ՝ 33,6 հազար դոլար։
- Խտրականության դեմ պայքարի և հավասարության զարգացման կոալիցիա։ Նպատակն է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, հավասարությունը, մարդու արժանապատվության հարգումը՝ 87 հազար դոլար։
- «Երիտասարդությունը հանուն փոփոխությունների ոչ կառավարական կազմակերպություն (Youth for Change)։ Նպատակն է՝ հարթակ տրամադրել քաղաքացիական հասարակության սուբյեկտներին, այդ թվում իրավապաշտպաններին, ակտիվիստներին, հետազոտողներին և լրագրողներին՝ երիտասարդությանն իրազեկելու և երիտասարդության միջև կապերը պահպանելու համար՝ 7,8 հազար դոլար։
- «Հույսի կամուրջ» ՀԿ։ Կազմակերպությունը զբաղվում է հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ՝ 720 դոլար։
- «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ։ Կազմակերպությունը հայտարարում է, որ միավորում է փորձառու իրավաբանների, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով, և խառը ոլորտների մասնագետների։ Նպատակն է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենսդրության կատարելագործումն այս ոլորտում։ Գումարը՝ 26,8 հազար դոլար։
- ATHK Hamakarg (կայք՝ Lragir.am)։ Լրատվական կայք՝ 3,7 հազար դոլար։
- «Առաջընթաց Գյումրի» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն (Progress Gyumri, Civil Society Development Center)։ Խթանում և աջակցում է Հայաստանում քաղաքացիական և դեմոկրատական հասարակության մշտական զագացմանը և կայունությանը։ Աջակցում է մարդու իրավունքների ճանաչմանը և պաշտպանությանը, խոսքի և ինֆորմացիայի ազատությանը, լրագրողների իրավունքների և շահերի պաշտպանությանը, կոռուպցիայի մակարդակի իջեցմանը և մարդկանց առևտրի դեմ պայքարին՝ 9,3 հազար դոլար։
- «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպություն (Civil Youth Center, NGO)։ Գրանտը հատկացվել է Տավուշի մարզում պետական կրթության հասանելիության ուսումնասիրման համար։ Տրամադրվում է «Դրական փոփոխությունների ձեռքբերում քաղաքացիական հասարակության իրավունքների և հնարավորությունների ընդլայնման միջոցով» նախագծի շրջանակներում։ Նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության և իրականացվում OSF-Հայաստանի կողմից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի և Իրազեկ քաղաքացիների միության հետ գործընկերությամբ՝ 9,6 հազար դոլար։
- «Սպիտակի Հելսինկյան խումբ» ոչ կառավարական կազմակերպություն (Spitak Helsinki Group, NGO)։ Նախագիծն ուղղված է երեխաների կրթության և ուսման վրա ընտանիքում բռնության ազդեցության վերհանմանը։ Այդ նպատակով նախատեսվում է անցկացնել մոնիթորինգ Սպիտակի դպրոցներում՝ երեխաների հանդեպ բռնության դեպքերի մասին տվյալների հավաքման և ուսուցիչներին խնդրի վերաբերյալ իրազեկելու համա։ Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում OSF-Հայաստանի կողմից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի և Իրազեկ քաղաքացիների միության հետ գործընկերությամբ։ Գրանտը ստացվել է 2018թ. դեկտեմբերին՝ 9 հազար դոլարի չափով։
2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ դեբատների կազմակերպման և ընտրությունների լուսաբանման համար հատկացվել են միջոցներ մարզային հեռուստաընկերություններին՝ Dzagedzor (SOSI TV, 3200 դոլար), Kyavar TV (11 հազար դոլար), Tsayg TC (21 հազար դոլար), ALT TV Media (6 հազար դոլար), Lori TV (6 հազար դոլար), GALA TV Company (6 հազար դոլար)։