«Հայաստանը արանծ թուրքերի» քաղաքականության իրագործումը
Ասում են՝ որտեղ մարդն ապրել ու մեծացել է, այնտեղ էլ նրա հայրենիքն է: Այդ կարծիքին են նաև Հայաստանից փախստական դարձած Իրադա Ռիզազադեի ընտանիքի անդամները: Իրադայի ծնողները, եղբայրներն ու քույրերը ծնվել են Երևանում: Ադրբեջանցիները հարյուրամյակներ շարունակ ապրել ու ստեղծագործել են ներկայիս Հայաստանի մայրաքաղաքում:
Այս մասին Իրադային պատմել է նրա հայրը, ով ուսուցիչ էր աշխատում Երևանի ադրբեջանական դպրոցներից մեկում: Իրադա Ռզազադեն ջերմությամբ է վերհիշում հարազատ հողում անցկացրած օրերը, հարազատ տունը, որը մի օր ստիպված եղավ լքել:
«Հայրս աշխատում էր Իրանի հյուպատոսությունում: Մինչ հիմա չեմ կարողանում մոռանալ մորս պատմածները, թե ինչպես են հայերը հարձակվել ադրբեջանցիների տների վրա: Նրանք, ովքեր կարողացել են մտնել Իրանի հյուպատոսության տարածք, փրկվել են: Մայրս պատմում էր, որ առավոտյան կարելի էր տեսնել լացող մարդկանց, որոնք կորցրել էին հարազատներին, ընտանիքի անդամներին» - պատմում է Իրադան:
Խորհրդային տարիներին իրավիճակը Հայաստանում կայունացավ: Մարդիկ հանգիստ ապրում և աշխատում էին, ասում է Իրադան: Սակայն, ինչպես պարզվեց, դա լռություն էր փոթորկից առաջ: Հարձակումներն ադրբեջանցիների վրա վերսկսվեցին:
«Երբեք չեմ մոռանա 88 թվականի այդ սարսափելի օրերը: Գիշեր էր, երբ փողոցից բղավոցներ լսվեցին: Բացեցինք պատուհանը և տեսանք, որ մի խումբ մարդիկ կոչ են անում գրավել Ղարաբաղըձ», - ասում է Ռիզազադեն:
Մինչ այդ իրադարձությունները Երևանում գործում էին՝ մանկավարժական ինստիտուտի ադրբեջանական բաժինը, գյուղատնտեսական տեխնիկումը, միջնակարգ դպրոցներ: Սակայն, դրանց գործունեությունը ամեն կերպ խոչընդոտվում էր:
«Երբ 1946 թվականին սկսեցին Հայաստան տեղափոխել սփյուռքահայերին, նրանց տեղավորում էին մզկիթներում: Նրանք անմխիթարական վիճակում էին գտնվում: Նրանք նույնիսկ հայերեն խոսել չգիտեին: Հետո սփյուռքահայերին սկսեցին տեղավորել ադրբեջանցիների տներում», - պատմում է հայաստանցի փախաստական Նահիդա Մեհդիևան:
Անցած դարի 80-կան թվականների վերջը: Հենց այդ ժամանակաշրջանին է համապատասխանում՝ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների էթնիկ մաքրումը: Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նման քաղաքականության գործընթացն սկսվել է դեր 19-րդ դարում: Այն ժամանակ ցարական Ռուսաստանը առաջ շարժվելով Կովկասում, զավթել է նաև ադրբեջանական տարածքները, այդ թվում՝ Իրավանի, Ղարաբաղի, Նախչըվանի խանությունները: Վերջիններս իր ժամանակին զանգվածաբար բնակեցվել են Իրանից, Թուրքիայից, Մերձավոր Արևելքից վերաբնակեցված հարյուր հազարավոր հայերով: Այսպիսով, ցարական Ռուսաստանը ձտել է տարածաշրջանում ուժեղացնել քրիստոնեական գործոնը:
80-ական թվականներին Հայաստանից վտարվել են շուրջ 250 հազար ադրբեջանցիներ: Տեղահանման ժամանակ զոհվել են հարյուրավոր ադրբեջանցիներ, պաշտոնապես հաստատվել է 214 մարդու զոհվելը, որոնց մեծամասնությունը եղել են կանայք, երեխաներ ու ծերեր: Այդ մարդիկ սպանվել են հատուկ դաժանությամբ: Ադրբեջանցիների վերջնական վտարումից հետո, Հայաստանի Հանրապետությունում սկսվել է ադրբեջանցիների պատմամշակութային ժառանգության ոչնչացման գործընթացը: Հայերը երկրի երեսից ջնջել են ադրբեջանցիներին պատկանող հուշարձանները, մզկիթները, փոխել են ադրբեջանական տեղանունների անվանումները: