Ադրբեջանի և Հայաստանի կողմից անկախության ընկալման տարբերությունների մասին
Հարավային Կովկասի պատմության ներկայիս ժամանակաշրջանը անբաժանելի է տարածաշրջանի ընդհանուր պատմությունից:
Մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների շուրջ քննարկումների ժամանակ ստիպված ընդունում ես Հարավային Կովկասի ներտարածաշրջանային ինտեգրման և ընդհանուր զարգացման տեսության բացակայությունը: Մեր տարածաշրջանը նույնականացվում է բացառապես աշխարհագրական իմաստով:
Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը ընտրել են զարգացման սեփական ուղին, որոնց ուշադիր ուսումնասիրման ժամանակ կարելի է տեսնել, որ նրանց մոտ արմատականորեն տարբեր են պետականության հանդեպ մոտեցումները:
Այդ ընկալման վրա ազդող գործոնները, իհարկե, հիմնված են երկրների տնտեսական ներուժի, աշխարհագրական դիրքի, պատմական հիշողության և հասարակությունների ներքին համախմբման վրա: Տարածաշրջանի երկրներում անկախության վերականգնման գործընթացը ընթացել է տնտեսական անկմանը, միջպետական հակամարտություններին, օկուպացիային և էթնիկական մաքրումներին զուգահեռ: Կարելի է ասել, որ երեք երկրներն էլ պետականաշինության գործընթացը սկսելիս գտնվում էին նույն պայմաններում:
Իրականացվող տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային նախագծերը, քաղաքական նախաձեռնությունները, բանակի հզորացումը ծառայում են իրական անկախության գաղափարին: Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս ընդգծել է, որ անկախությունը ադրբեջանցիների համար ամենամեծ արժեքն է:
Իսկ Հայաստանում՝ իրավիճակը բոլորովին այլ է: Դարեր շարունակ պետականության բացակայությունը, ինչպես նաև մշտապես ֆորպոստի դերի ստանձնումը հայերի համար անկախությունը նույնացրել է գոյությունը պաշտպանելու հետ: Այլ կերպ ասած՝ հայերի վերջնական նպատակը Հայաստանի պետության ստեղծումն ու նրա գոյությունն է:
Սակայն շարունակելով օկուպացման տակ պահել ադրբեջանական տարածքները՝ Հայաստանը կորցնում է իրական անկախության հասնելու վերջին հնարավորությունները:
Ֆարհադ Մամեդով,
Ադրբեջանի Հանրապետության նախագահին
առընթեր Ռազմավարական ՀԿ-ի տնօրեն