Վահագն Խաչատրյան. «Իշխանություններին չի կարելի նման գումարներ վստահել. տնտեսագետը Եվրոպայից սպասվող դրամաշնորհի մասին»

irevanaz.com«Հայ ազգային կոնգրես»-ի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ ՀՀ իշխանություններին չի կարելի վարկեր ու դրամաշնորհներ վստահել:
«Ես հիմա տոկոսներով չեմ կարող ասել, որովհետև երբեք նման հաշվարկներ չեմ կատարել, բայց այն, ինչ տեսնում ենք, մեր շրջապատում ճանապարհաշինարարություն կլինի, թատրոնների վերանորոգում, թե այլ ծրագրեր, տեսնում ենք, որ արդյունավետ չեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է Վահագն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ «ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է Տիգրան Սարգսյանին առաջիկայում Եվրոպայում սպասվող դոնորների հավաքին ներկայացնել մեկ մլրդ. եվրոյից ավելի գրանտային ծրագրի հիմնավորումներ, և գումարները հիմնականում ուղղվելու են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման, ջրային համակարգի կառուցման , շրջակա միջավայրի պաշտպանության, արտահանմանը միտված արդյունաբերության աջակցման ծրագրին, կրթական համակարգի բարեփոխումներին, սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրմանը:
Պատասխանելով հարցին, թե որքան է կազմում Հայաստանի արտաքին պարտքը, տնտեսագետը ներկայացրեց վերջին հրապարակված թվերը, ըստ որոնց՝ այն հավասար է մեր երկրի համախառն ներքին արդյունքին:



Читайте также

Оставить комментарий