Պերուի խորհրդարանը Խոջալուի ցեղասպանության վերաբերյալ որոշում է ընդունել

irevanaz.comՊերուի խորհրդարանը Խոջալուի ցեղասպանության վերաբերյալ որոշում է ընունել։
Ինչպես հայտնել են ԱՀ ԱԳՆ-ում՝ Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատանը ստացված տեղեկատվության համաձայն՝ փաստաթղթում նշվում է, որ Պերուի Հանրապետության Կոնգրեսը հարգանք արտահայտելով հայկական և ադրբեջանական ժողովուրդների ինքնիշխանությանը՝ կողմերին երկու կողմերի համար ընդունելի և հնարավորության սահմաններում կարճ ժամանակում հակամարտությանը վերջ տալու կոչ է անում։
«Խոջալուի սպանդի օրինակով հիշելով այն մասին, որ արդարությունը դեռ չի հաստատվել՝ մենք պետք է հայտարարենք, որ խաղաղ համաձայնության հիմնական տարրերը պետք է դառնան ժողովուրդների միջև կապերի վերականգնմանը և ազգամիջյան ներդաշնակությանն ուղղված միջոցառումները»,- նշվում է փաստաթղթում։
Որոշման մեջ ընդգծվում է, որ 1987 թ. վերջում հայ-ադրբեջանական հակամարտությունը նոր փոլ է մտել, իսկ Խանքենդիի ադրբեջանալեզու բնակչության վրա հարձակումները դարձել են ավելի անողորմ։ Այս ամենը, ինչպես նաև ԽՍՍՀՄ-ում քաղաքական կայունության բացակայությունը արդյունքում բերել է հարյուրավոր ադրբեջանցիների իրենց հողերից արտաքսման։
«1992 թ. փետրվարի 25-ին Խոջալույիում  ադրբեջանական բնակչության հանդեպ հրեշավոր սպանդ  է իրագործվել։ Արդյունքում զոհվել են 613 մարդ, 1275 մարդ գերի է ընկել, 150 մարդ անհետ կորել է, 487 մարդ (ներառյալ 76 երեխա) հաշմանդամ է դարձել, 26 երեխա կորցրել է իր երկու, ծնողներին, իսկ 130-ը՝  ծնողներից մեկին։
Որպես ցեղասպանություն գնահատվող այդ ողբերգությանը հաջորդել է Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների օկուպացիան»,- ասվում է որոշման մեջ։
Փաստաթղթում նշվում է նաև, որ Հայաստանը մինչ այսօր անտեսում է՝ հայկական զորքերի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի շուտափույթ դադարեցնելը պահանջող ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերը։



Читайте также

Оставить комментарий