Ինչ են մտածում Երեւանում «Իրեւան» կայքէջի եւ Ադրբեջանական ռադիոյի հայկական ծառայության հաղորդումների վերաբերյալ
«Իրեւան» կայքէջի մշտական ընթերցողներին մենք իրազեկ էինք պահել, որ կայքի էջերում զետեղված նյութերը ոչ թե հայ ժողովրդի այլ երկու՝ դարավոր հարեւանների հարաբերությունները խաթարող եւ թշնամության կրակը բորբոքող այն «քաղաքագետների» դեմ են ուղղված, որոնք իրենց ստոր հակումների բավարարմանն են ձգտում: Միեւնույն ժամանակ մեր ընդդիմախոսներին մենք մի շարք հարցեր էինք հասցեագրել, որոնց վերաբերյալ այդպես էլ չկարողացանք համոզիչ ու հիմնավորված պատասխան ստանալ:
Այդ ֆոնի վրա լրագրող տիկին Նաիրայի ելույթը, որտեղ նա վշտով գրում է Հայաստանի Լոռու շրջանի նախկին ադրբեջանական Սարալ գյուղի գերեզմանատանը կատարված վանդալիզմի ակտերի մասին, հաստատում է մեր համոզմունքը այն մասին, որ Հայաստանում ադրբեջանցիներին հիշեցնող ամեն ինչ ոչնչացվում է՝ գետնին են հավասարեցվել սրբավայրերը եւ իր պապենական հողում հուղակծավորված ոչ մի ադրբեջանցու գերեզման չի մնացել:
Այս փաստերը մենք ուղղում ենք այն քաղաքագետներին ու նրանց՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող համախոհներին, որոնք տառապում են կարճատեսությամբ, չեն տեսնում, ավելի ճիշտ, տեսնել չեն ուզում չարիքը իրենց տանը, այլ ցանկանում են այն վերագրել իրենց հարեւանին եւ դրանով իսկ աշխարհով մեկ հիստերիկ աղմունկ բարձրացնում: Այս բառերը հասցեագրված են նաեւ «Իրեւանի» այն անբարիացակամ դիտորդներին, այդ թվում նաեւ Նաիրի Հոխիկյանին, որոնք սպառնում են ձեր հեղինակին «Սեւ ծովում» խեղդել (ինչպես երեւում է նա աշխարեւագրությունից կաղում է, քանի որ մենք Կասպից ծովի ափին ենք ապրում) եւ «Իրեւան» կայքէջը հայկական խակերների հարձակմանը ենթարկել:
Այդուհանդերձ, չնայած զանազան եւ բազմաթիվ սպառնալիքներին մենք աշխատում ենք եւ պատրաստ ենք լսել խելացի եւ իմաստալից առաջարկություններ: Ի դեպ, դրանք մեզ են հասնում ամեն օր եւ քանի գնում, ավելանում են: Համոզելու համար ստորեւ ձեր ուշադրությանն ենք արժանացնում քաղվածքներ մի շարք նամակներից, որոնք ուղղված են Ադրբեջանի ռադիոյի հայկական ծառայությանը եւ «Իրեւան» կայքէջին:
«Բարեւ ձեզ, ադրբեջանական ռադիոյի հայկական ծառայության աշխատակիցներ:
Գրում են ձեզ Գասպարյան Արշակը եւ նրա կինը՝ Մարկոսյան Արմենուհին: Արդեն մի քանի ամիս է, որ մենք ունկնդրում ենք ձեր հաղորդումները: Իհարկե, ձեր պատմածների մեծ մասը մեզ արդեն հայտնի է: Մեր սեփական տանը ինչեր կատարվելը մենք գիտենք: Ցավում եմ, որ հայերը իրենք բացահայտ չեն ասում այդ մասին: Չենք հասկանում, թե ինչ է կատարվում մեր ժողովրդի հետ: Կարծես նրան փոխել են: Կարծում ենք, որ ժողովուրդը արդեն խոստումներից հոգնել է եւ նորմալ ապրել է ուզում: Մենք որոշ ժամանակ Իրանում աշխատեցինք, այնտեղ մարդիկ ապրում են ինչպես հարկն է, ոչ թե մեր նման: Հարկավոր է վերջ տալ միմյանց որպես թշնամի նայելուն: Դա լավ չէ ոչ ձեր, ոչ էլ մեզ համար:
Երեւան-39, Չեխովի փ. տ.-23 բն.-66»:
Հետեւյալ նամակն ստացվել է Մինասյան Աննա Սեդրակովնայից, որում նա գրում է. «Ադրբեջանական ռադիոյի հայկական ծառայության հարգելի ընկերներ, գրում է Ձեզ Մինասյան Անի Սեդրակովնան: Արմավիրի թարգմանչական գրասենյակում թարգմանչուհի եմ աշխատում: Աշխատանքն այնքան էլ շատ չէ, դրա համար էլ ձեր ռադիոն ունկնդրելու հնարավորություն ունեմ: Ձեր հաղորդումների մեծ մասը կրկնվում է եւ պարզ չէ, ինչու եք դուք անընդհատ միեւնույն անձանց մասին խոսում: Նրանց մասին ինչ որ պետք է, մենք արդեն գիտենք: Վատ չէր լինի, եթե դուք պատմեիք մեզ այն հայերի մասին, որոնք իրականում ռազմատենչ չեն եւ տրամադրված են խաղաղ ապրել: Կարծում եմ, որ միայն լավը պետք է հիշել: Դա միշտ էլ ավելի լավ է, քան սարսափով ապրել, մտածելով, որ կրկին պատերազմ կսկսվի»:
Նման մտքեր է արտահայտում նաեւ Լյովա Սարգսյանը Երեւանից:
«Բարեւ ձեզ, վերջապես որոշեցի գրել ձեզ: Երկար մտածեցի, բայց ժամանակ չկար: Արտասահմանում աշխատելուց հետո երկար ժամանակ չէի կարողանում ադապտացիա լինել: Ձեր ռադիոյի մասին Հայաստանի սահմաններից դուրս, շինարարությունում աշխատելու ժամանակ իմացա: Մտքովս հայրենի լեզվով ռադիո լսել անցավ: Եվ ահա ձեր ալիքը բռնեցի: Սկզբում կարծեցի, թե այդ մեզ մոտ են սկսել կառավարությանը բացահայտ հայհոյել, քանզի ամեն ինչ ճշմարտությանը շատ մոտ էր հնչում: Հետո հասկացա, որ դա ձեր հաղորդումներն են, որոշեցի չլսել, որովհետեւ ձեր ասելիքները նախօրոք հայտնի են: Դա պարզ է, սակայն բանը նրանում է, որ ձեր բոլոր ասածները Տեր-Պետրոսյանն էլ է սկսել իր միտինգներում ասել: Ես նրա կողմնակիցն եմ եւ նրա օգտին եմ քվեարկել: Միգուցե նրան հաջողվի Հայաստանում կարգ ու կանուն հաստատել:
Սարգսյան Լեւոն Ալեքսանովիչ, Երեւան Դիմիտրովի փ. տ.-76 բն.-1»:
Այս բարյացկամ նամակների հետ միասին մենք ստանում ենք նաեւ ուրիշ ուղերձներ, որոնք լի են կշտամբանքներով ու հուզումնալից էմոցիաներով:
«Որպես փործառու իրավաբան կարծում եմ, որ ձեր հաղորդումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Դուք ձեր հաղորդումներով մարդկանց սոսկ հիմարացնում եք: Չնայած դրան ամեն ինչում մեղավորը մեր կառավարությունն է, որը իր ապաշնորհ աշխատանքով ադրբեջանցիներին իրերը իրենց անունով անվանելու առիթ է տալիս:
Ա.Պ. Մելքոնյան, Երեւանի «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար»:
Ահա, թե ինչ է գրում ոմն Վարուժանը. «Լսեցեք, ես արդեն սկսում եմ կասկածել, որ դուք որոշել եք ձեր պրոպագանդայով մեր լրատվական միջոցներն ամբողջովին տապալել: Բավական չէ, որ ձեր ռադիոյով թունավորում եք մարդկանց ուղեղը, այլեւ հայտարարում եք այն նաեւ ինտերնետով: Նախկինում միայն ծերերն էին ռադիո ունկնդրում, այն էլ գավառներում ու գյուղերում, ուր ոչ լրագիր, ոչ էլ հեռուստատեսություն կար: Իսկ այժմ այն ինտերնետի միջոցով ունկնդրում են բոլորը, հիմնականում էլ երիտասարդները: Երեւանի փողոցներում նույնիսկ սկսել են իրար մեջ «Խոսում է Բաքուն» բառերով կատակել»:
Այս ֆոնի վրա մեզ զարմացրեց Թեւան Առուստամյանի նամակը, այն պատճառով, որ այն մեզ է հասել ԱՄՆ-ից:
«Անցյալ օրը www irevanaz.com կայքէջը դիտեցի եւ սարսափեցի, ինչպես կարելի է մեկմեկու այդպես ատել: Ինձ՝ ամերիկացի քաղաքացուս բոլորովին անհասկանալի է այդ: Միգուցե ես շատ բան չգիտեմ, թե ձեր տարածաշրջանում ինչ է կատարվում, բայց այն, ինչ ես կարդացի, սաստիկ ցնցեց ինձ: Ես ընդհակառակը ձգտում եմ անել ամեն ինչ՝ հաշտեցնելու հայերին նրա հարեւանների հետ, որովհետեւ եթե խաղաղություն չլինի, ապա ոչ մի ժողովրդի, այդ թվում նաեւ թուրքերի համար ապագա չի լինի: Ես Հայաստանի ղեկավարության հետ մոտ հարաբերություններ ունեմ եւ գիտեմ, որ նրանք եւս ժողովուրդների միջեւ խաղաղության վերականգնման համար միջոցներ են փնտրում, ընդ որում նույնիսկ եթե դրա համար ստիպված կլինեն վերադարձնել զավթված տարածքները, սակայն ոչ ոք դա բացահայտ անել չի ցանկանում: Հայաստանում ու նրա սահմաններից դուրս շատ թշնամիներ կան, մի կողմից էլ դուք՝ ձեր պրոպագանդայով:
Լոս-Անջելեսի ոստիկանական Դեպարտամենտի պետի տեղակալ Թեւան Առուստամյան, Կալիֆորնիա»:
Ճիշտ է, մեր ընթերցողներից մի քանիսը հակված են համարել, որ տարածաշրջանի անկայունությունը եւ լարվածության օջախները աշխարհի ուժեղ քաղաքականության արդյունքն է: Մասնավորապես Մհեր Արիստակեսյանը Երեւանից պնդում է, որ «ամեն ինչում անիծյալ ամերիկացիներն են մեղավոր, նրանք այժմ բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում են, որպեսզի Հայաստանն ամբողջովին իրենց ազդեցությանը ենթարկեն: Թուրքերն իրենք նման պրոպագանդայի ունակ չեն: Նրանք երբեք այդպիսի բարդ աշխատանքի համար այդքան մեծ գումարներ չեն վատնելու: Չեմ կարծում, թե ինչ որ հայեր կարող են թուրքերին հաղորդել Հայաստանում կատարվողների վերաբերյալ ճշմարտությունը: Դրանք ծախված հայեր են, որոնք տեղեկություն են տալիս ամերիկացիներին, իսկ նրանք էլ այդ թուրքերին են պոխանցում: Մի խոսքով նրանց ձեռքով ամերիկացիները հանգիստ վարում են իրենց քաղաքականությունը: Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի»:
Պարոն Արիստակեսյանի հետ վիճաբանության մեջ մտնել չենք ուզում, հատկապես «լուրերի պոխանցման» ասպարեզում, իսկ մնացած հարցերում ինչպես գրում է նա, կապրենք եւ հուսով ենք, որ կտեսնենք, թե «դրանից ինչ՞ է ստացվելու»: