ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ. ԱԼԵՔԲԵՐԼԻ
Արևմտյան Ադրբեջանի փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլի:«Դա մեր հայրենակիցների «պատմական իրավունքն» է։ Այսօր ազատագրված ինքնիշխան տարածքներում իրականացվում են լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ։
Խոջալուն բարեկարգվում է։ Ղարաբաղում վերածնվում են հայերի կողմից ավերված գյուղերը, և մեր տեղահանվածները 30 տարվա բաժանումից հետո վերադառնում են իրենց հարազատ հողերը։ Արևմտյան Ադրբեջանում մեր տներն ու հողերն են, և փախստականները նույնպես կվերադառնան իրենց բնօրրաններ։ Մենք դրանում վստահ ենք»,- ընդգծել է Ազիզ Ալեքբերլին։

