ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի 17-րդ նիստը։
Երկու երկրների պատվիրակությունները քննարկել են համագործակցության հեռանկարները և վերանայել տարածաշրջանի լոգիստիկ և տարանցիկ ներուժի ընդլայնմանն ուղղված համատեղ նախագծերի ընթացքը։
Հատուկ ուշադրություն է դարձվել Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների զարգացմանը, ինչպես նաև Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցմանը։
«Գծի շահագործման հանձնումը զգալիորեն կբարձրացնի այս ուղղությամբ փոխադրումների ծավալները և կկրճատի բեռների մատակարարման ժամանակը», - հայտարարել է Ադրբեջանի կառավարությունը։
Հանդիպումից հետո պատվիրակությունների ղեկավարներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Սադեղը, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։



Читайте также

Оставить комментарий