ՌՈՒՍԱՍՏԱՆԸ , ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՄԻՋԱՆՑՔԻ ՇՈՒՐՋ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ
Ռուսաստանն, Ադրբեջանն ու Իրանը Բաքվում բարձր մակարդակի եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ «Հյուսիս–Հարավ» միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով, հայտնում է «Дневник иранского журналиста» Telegram-ալիքը։Ըստ աղբյուրի, հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը, ինչպես նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը։
Նշվում է, որ Ռեշտ–Աստարա երկաթուղու առևտրային պայմանագիրը՝ ռուսաստանյան ընկերության մասնակցությամբ որպես կապալառու, մոտ է ավարտին, և դրա ստորագրումը սպասվում է մոտ ժամանակում։ Սա հնարավորություն կտա անցնել նախագծի իրականացման փուլին։

