ՌԴ-Ն, ԻՐԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ

Այս հարցը քննարկել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզան Սադիգը և ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը՝ առցանց բանակցություններում։
Գերատեսչությունների ղեկավարները խոսել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման տեխնիկական և կատարողական աշխատանքների մասին։